Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Նախագծի ղեկավար

Նոր Փրոջեկտս ՍՊԸ

Ոլորտ` Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ` 07.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

"Նոր Փրոջեկտս" ընկերությունը փնտրում է "Նախագծի ղեկավար" ։

Պարտականություններ`

  • Պլանավորել և կազմակերպել նախագծերի արտադրական փուլերի աշխատանքները,
  • Ղեկավարել նախագծի պլանավորումը և իրականացումը,
  • Սահմանել նախագծի նպատակները և արդյունքները,
  • Մշակել առաջադրանքների և ռեսուրսների պահանջների սահմանումները,
  • Կատարել նախագծի ամբողջական պլանավորում,
  • Նախագծի բյուջեի կառավարում և ռեսուրսների բաշխում,
  • Ժամկետների նախագծում և պլանավորում,
  • Հետևել նախագծի արդյունքներին՝ համապատասխան գործիքներ կիրառելով,
  • Աջակցել նախագծի թիմին, ղեկավարել անձնակազմի ամենօրյա գործունեությունը,
  • Հետևել նախագծի իրականացման որակին՝ համապատասխանեցնելով սահմանված ժամանակային և բյուջետային ստանդարտներին,
  • Համաձայնեցնել նախագծի իրականացման ռազմավարությունը ընկերության ղեկավար կազմի հետ,
  • Անհրաժեշտության դեպքում պատրաստել, ընթացակարգերի և ծրագրերի փաստաթղթերը,
  • Անմիջական ղեկավարի կողմից նախատեսված այլ պարտականություններ

Պահանջներ`

  • Բարձրագույն կրթություն,
  • Նախագծերի կառավարման ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Խորը գիտելիքներ նախագծի ղեկավարման սկզբունքների վերաբերյալ,
  • Առաջնորդության և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)

"Նոր Փրոջեքթս" ընկերությունը հանդիսանում է մի շարք միջազգային բրենդների (Carpisa, Geox, Henderson) պաշտոնական մատակարար Եվրոպայում և ԱՊՀ երկրներում:

Ընկերությունը արտադրում և արտահանում է կահույքի մեծ տեսականի։

Կազմակերպության մասին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով՝

Պաշտոնական կայք էջ՝ https://norprojects.com/

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/search/top/?q=nor%20projects

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում