Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Նախագծերի ղեկավարման բաժնի մասնագետ

Fast Shift LLC

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ` 21.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ֆասթ Շիֆթը փնտրում է գրագետ, ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով նախագծերի ղեկավարման բաժնի մասնագետ։

Պարտականություններ

  • Իրականացնել տերմինալային ծրագրի և բջջային հավելվածի ծառայությունների գրանցման, կարգավորման աշխատանքներ,
  • Մասնակցել տերմինալային ծրագրի և բջջային հավելվածի անխափան աշխատանքի ապահովմանը,
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել վերոնշյալ ծրագրային համակարգերի թեստավորմանը (QA),
  • Այլ ստորաբաժանումների հետ քննարկումների արդյունքում սահմանել նախագծերի շրջանակներում նոր առաջադրանքներ,
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրամադրված այլ հանձնարարականներ։

Պահանջներ

  • Ֆինանսական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցության հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Նոր և ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետում,
  • Թիմում աշխատելու հմտություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, արագ կողմնորոշվելու ունակություն

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում