ՄՌԿ մասնագետ
«Թի Ըքաունթ» ՍՊԸ
Ոլորտ`
Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
02.07.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։
Աշխատանքի նկարագրություն
«Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում իգական սեռի մարդկային ռեսուրսների կառավարման փորձառու մասնագետի։ ՄՌԿ մասնագետը պատասխանատու է ամբողջ կադրային փաստաթղթավարության համար:
Պարտականություններ
- Աշխատանքային հարաբերությունների մասով բոլոր փաստաթղթերի կազմում
- Ծառայությունների մատուցման, աշակերտության և դրանցից բխող փաստաթղթերի կազմում
- Աշխատակիցների տվյալների և դրանց հետագա փոփոխությունների մուտքագրում ՀԾ ծրագրում և Taxservice.am համակարգում
- Կնքված և ստորագրված փաստաղթղերի հաշվառում, փաստաթղթաշրջանառության վարում և գույքագրում
- Աշխատողների հաճախումների գրանցում և վերահսկում
- Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի պատրաստում
- Գրությունների և հարցումների կազմում և ներկայացում համապատասխան պետական մարմիններ
- Գործընկերներին ՀՀ Աշխատանքային օրենսգրքի շրջանակներում խորհրդատվության տրամադրում
- Թափուր հաստիքի հայտարարության կազմում, տեղադրում, հարցազրույցների կազմակերպում, անհրաժեշտության դեպքում նաև վարում
- Գործատուի կամ բաժնի ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն հումանիտար
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ կադրային գործի ոլորտում
- Աշխատանքային օրենսգրքի և հարակից օրենքների իմացություն
- Կադրային ոլորտի գործիքների և փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն
- Համակարգչային MS Office փաթեթի իմացություն
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
- Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
- Թիմային աշխատանք
- Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
- Մանրուքների հանդեպ ուշադրություն
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ինքնատիրապետում
Հավելյալ նշումներ
Ինչ առավելություններ է տալիս «Թի Ըքաունթ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին՝
- Կայուն աշխատանք
- Մրցակցային աշխատավարձ
- Լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր
- Մարզասրահից անվճար օգտվելու հնարավորություն
- Անվճար lunch
- Կորպորատիվ միջոցառումներ
- Աշխատակիցներին տրամադրում է օրենքով սահմանված բոլոր արտոնություններն ու իրավունքներ
- Մշակվում է կորպորատիվ փոխհատուցման պլան։
Ընկերությունն աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00։
Գրասենյակի հասցեն՝ Ռաֆայել Իսրաելյան 37/1։