Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ մասնագետ

Էլլիպս ՋիԷյ ՍՊԸ

Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 01.01.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն փնտրում է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ:

Պարտականություններ

  • Կազմակերպել և անցկացնել թափուր աշխատատեղերի համալրման մրցույթային փուլերը, համագործակցել տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, կարիերայի կենտրոնների հետ, մասնակցել կազմակերպվող աշխատաշուկաներին
  • Իրականացնել անձնակազմի աշխատանքի ընդունման և ազատման փաստաթղթային ձևակերպումները
  • Ձևակերպել և կազմել աշխատանքային պայմանագրեր, պայմանագրի կետերը փոփոխության ենթարկելու դեպքում կնքել համաձայնագրեր
  • Կազմել և համակարգել կազմակերպության անձնակազմի անձնական գործերը
  • Իրականացնել աշխատանքային գրաֆիկների կազմում, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրի վարում
  • Իրականացնել հրամանների, նախագծերի մշակում և կազմում, գործուղման փաստաթղթերի պատրաստում
  • Կազմել և տրամադրել տեղեկանքեր:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն
  • ՀԾ-ի իմացություն
  • MS Office իմացություն
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
  • Սթրեսակայունություն, պարտաճանաչություն, արագ կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում