Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՄՌԿ ղեկավար

«Գենացվալե»

Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 19.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Գենացվալե>> ընկերությունը փնտրում է մասնագիտական և մարդկային բարձր որակներ ունեցող աշխատակցի՝ ստանձնելու ՄՌԿ բաժնի ղեկավարի հաստիքը:Բարձր աշխատավարձը և լավ աշխատանքային մթնոլորտը երաշխավորվում է:

Պարտականություններ

  • Ընկերության ՄՌԿ քաղաքականության և ռազմավարության մշակում,
  • Աշխատակիցների հավաքագրման, տեղաբաշխման, արձակուրդների և ազատման գործընթացների կազմակերպում և կառավարում,
  • Աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների և անձնակազմի հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի վարում համաձայն ՀՀ օրենսդրության,
  • Կազմակերպության աշխատանքային ստանդարտների, ժամանակացույցերի, ինչպես նաև կարգապահական կանոնների ներմուծում և վերահսկում,
  • Հաստիքների աշխատանքային նկարագրերի և պարտականությունների մշակում,
  • ՄՌԿ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում տնօրինությանը,
  • Անձնակազմի ուսուցմանը, զարգացմանն ու խրախուսմանը, ինչպես նաև որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
  • ՄՌԿ առնչվող այլ աշխատանքներ:

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ հաստիքում,
  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, ռուսերեն և, ցանակալի է, անգլերեն լեզուների իմացություն,
  • Աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Գործնական շփման էթիկա,
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետներ պահպանելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

• Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից-ուրբաթ:

• Աշխատանքային ժամեր՝ 10:00-ից 18:00։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում