Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հիփոթեքային խորհրդատու

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 15.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Հիփոթեքային և Ֆինանսական խորհրդատուների կողմից ներգրավված պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպում, խորհրդատվության տրամադրում
  • Վարկի տրամադրման համար անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրում,
  • Գրավադրվող/ձեռք բերվող գույքի տեղազննում
  • Հաճախորդի վարկարժանության գնահատում
  • Վարկի ներկայացում հաստատող մարմնին
  • Գրավի ձևակերպման գործընթացներին մասնակցություն և աջակցություն
  • Վարկի տրամադրում և հետագա վերահսկում
  • Մոնիթորինգի իրականացում
  • Ապահովագրական պոլիսների պարբերաբար վերակնքման ապահովում

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներում
  • 1+ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է, բանկային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
  • Վաճառքների մեխանիզմների և գործիքների իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • MS Office լավ իմացություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Վաճառքի և խորհրդատվության հմտություններ
  • Վերլուծելու ունակություն
  • Համագործակցելու և բանակցելու ունակություն
  • Ճկունություն և նախաձեռնողականություն
  • Կոորդինացում և վերահսկողություն
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. մարտի 15-ը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում