Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) որակի ապահովման պատասխանատու

Երևանի Հայբուսակ Համալսարան

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Կրթություն, Մանկավարժություն
Վերջնաժամկետ` 23.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Երևանի «Հայբուսակ» համալսարանը փնտրում է նվիրված և պարտաճանաչ միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) որակի ապահովման պատասխանատու` զարգացման և որակի ապահովման թիմում ներգրավելու: Հաջողակ թեկնածուն կնպաստի ուսման ծրագրերի և կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության և ակադեմիական գերազանցության չափորոշիչների ապահովմանը:

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել ՄԿՈՒ որակի ապահովման քաղաքականություններ և ընթացակարգեր
  • Պարբերաբար կատարել ուսման ծրագրերի և կրթական ծառայությունների վերաբերյալ ուսումնասիրություն և գնահատում, բացահայտել բարելավման ենթակա ոլորտները և առաջարկել համապատասխան գործողություններ
  • Համագործակցել ուսանողների և դասավանդող ու վարչական կազմի հետ՝ լուծելու որակի հետ կապված խնդիրները և ապահովելու համապատասխանությունը համալսարանի քաղաքականությանն ու չափորոշիչներին և աջակցել շարունակական բարելավման նախաձեռնություններին:
  • Վերահսկել և գնահատել որակի բարելավման նախաձեռնությունների արդյունավետությունը
  • Իրականացնել հետազոտություններ և վերապատրաստվել բարձրագույն կրթության որակի ապահովման լավագույն փորձի և միտումների վերաբերյալ:
  • Ապահովել որակի ապահովման վերաբերյալ ուսուցում և աջակցություն ուսանողներին և դասավանդող ու վարչական կազմին
  • Պատրաստել մանրամասն հաշվետվություններ որակի ապահովման գործունեության վերաբերյալ և արդյունքները ներկայացնել համալսարանական համայնքին:

Պահանջներ

  • Բակալավրի աստիճան սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտում (օրինակ՝ մանկավարժություն, բիզնեսի կառավարում)
  • Անգլերենի գերազանց իմացություն
  • Ուսումնառության ձգտում և վերլուծական ու խնդիրներ լուծելու հմտություններ
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն
  • Ծրագրի կառավարման և կազմակերպչական հմտություններ
  • Հավատարմագրման գործընթացների, որակի ապահովման շրջանակների և ստանդարտների իմացություն (օրինակ՝ ESG, ISO 9001)
  • Տվյալների վերլուծության ծրագրերի և Microsoft Office-ի իմացություն:

Հավելյալ նշումներ

Դիմե՛ք հիմա.

Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն, ուղեկցող մոտիվացիոն նամակ:Հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև հաստիքի համալրումը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում