Մետաղական Արտադրության ղեկավար
AREX Co
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ`
30.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին, Փորձառու
Նկարագրություն
Մետաղական կոնստրուկցիաների արտադրության կազմակերպում` նախագծի հաստատումից, մինչև արտադրական ամբողջ գործընթացի ավարտի վերահսկողություն։
Կդիտարկվեն այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ունեն աշխատանքային փորձ, կարողանում են կատարել արտադրական պրոցեսին վերաբերող հաշվարկներ, հմտորեն տիրապետում են MS Office- ին, ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված արտադրական գործընթացներով, պատրաստ են սովորել և ցանկանում են արարել և զարգացնել Հայաստանում արտադրական ոլորտները:
Պարտականություններ
- Արտադրական բոլոր գործընթացների կազմակերպում/ վերահսկում, աշխատանքի բաշխում,
- Արտադրական բոլոր գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների, հաշվետվությունների և ծրագրային ձևակերպումների ապահովում,
- Արտադրական հումք- նյութերի ճիշտ օգտագործման գործընթացի վերահսկողություն և ապահովում, դրանց շարժի/ նյութածախսի մասով հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում
- Արտադրական բոլոր գործընթացների վերահսկողություն,
- Անհրաժեշտ հումք-նյութերի պատվերների ժամանակին ներկայացում գնումների բաժին,
- Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Մետաղական արտադրությունում աշխատանքային փորձ,
- Գծագրեր կարդալու ունակություն, AutoCAD-ի իմացություն,
- Համակարգչից օգտվելու գերազանց գիտելիքներ` MS Office: