Մենեջերի օգնական
«ՍԱՀԱԿ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
07.08.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող վաճառքի և սպասարկման կենտրոնին անհրաժեշտ է աշխատակից՝ մենեջերի օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում ՝ հմտորեն ներկայացնել ապրանքատեսականին պոտենցիալ գնորդներին
- Հեռախոսազանգերի ընդունում ՝ հայտերի գրանցում, պատվերների ընդունում և համակարգում
- Նպաստել ապրանքատեսականու վաճառքի ընդլայնմանը
- Դրսևորել անհատական նախաձեռնություններ՝ մարքեթինգի ուղղությամբ
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում
- Հաստիքից բխող ադմինիստրատիվ աշխատանքներ
Պահանջներ
- Վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Հաճախորդների հետ շփվելու կարողություն, սթրեսսակայունություն
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում
- Տեխնիկական գիտելիքները կդիտարկվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ , MS Office ծրագրային փաթեթի բավարար իմացություն, այլ ծրագրային փաթեթների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Հայերեն լեզվի գրագետ տիրապետում , այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբի-ուրբաթ՝ 10։00-19։00, շաբաթ՝ 10։00-18։00
Հասցե՝ Բաղրամյան 69
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել CV(Ինքնակենսագրականը) նշված էլ.հասցեին։