Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մենեջեր Ապրանքագետ

"ՓԻԷՖ ԳՐՈՒՊ" ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 16.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

“ՓԻԷՖ Գրուպ” ընկերությունը հայտարարում է ընդունելություն Մենեջեր Ապրանքագետի ազատ հաստիքի համար։

“ՓԻԷՖ Գրուպ” ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին: “ՓԻԷՖ Գրուպ” ընկերության հիմնական գործունեությունը հանդիսանում է բժշկական, գիտական, ուսումնական սարքավորումների, պարագաների ներմուծումը և վաճառքը Հայաստանի տարածքում։ Ընկերությունը հանդիսանում է միջազգային մի շարք հայտնի արտադրող ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի տարածքում։

Հիմնական գործընկերներն են՝ Հայաստանի առողջապահական հիմնարկները, համալսարանները, Գիտության Ազգային Ակադեմիայի ինստիտուտները, դեղագործական ընկերությունները, արտադրական ձեռնարկությունների լաբորատորիաները, ինչպես նաև նշված ոլորտների մասնավոր ընկերությունները։ Գրասենյակը գտնվում է Երևան քաղաքի փոքր կենտրոնում։

Պարտականություններ

  • Կապ հայաստանյան գործընկերների հետ
  • Ընկերության կողմից ներմուծված ապրանքների իրացման կազմակերպում
  • Աշխատանքներ՝ կապված ընկերության կանոնադրական գործունեության հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է բժշկական, կենսաբանական, բիոտեխնոլոգիական, դեղագործական ոլորտներում
  • Աշխատանքային փորձի բնագավառներ՝ գիտահետազոտական հաստատություններ, գիտական և ուսումնական լաբորատորիաներ և ամբիոններ, բժշկական միկրոբիոլոգիական և կենսաբանական լաբորատորիաներ, դիագնոստիկ կենտրոններ
  • Համակարգչային գիտելիքների տիրապետում

Հավելյալ նշումներ

Սեռը՝ իգական

Տարիքը՝ մինչև 35

Աշխատավարձը՝ ըստ պայմանավորվածության

Աշխատանքային հաստիք՝ կես կամ ամբողջական դրույք

Աշխատանքային ժամեր՝ հնարավոր է քննարկել

Առավելություններ

Աշխատավարձի տարեկան վերանայում

Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն

Բիզնես գործուղումներ

Թրեյնինգներ

Անվճար կայանում

Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում