Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մատուցող(ուհի)

Ստելլար Գրուպ ՍՊԸ

Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ` 12.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Միս» ռեստորանին անհրաժեշտ են մատուցող/ուհի/ներ։

Պարտականություններ

  • Դիմավորել և ուղեկցել հաճախորդներին դեպի իրենց սեղանները, տրամադրել և ներկայացնել մենյուն
  • Մենյուի մասին մանրամասն տեղեկություն տրամադրել հաճախորդին /անհրաժեշտության դեպքում/
  • Պատվերներ վերցնել և դրանք մատուցել կոկիկ և ժամանակին
  • Հետևել սեղանների մաքրությանը
  • Պատրաստել սեղանները, գցել սփռոցները և դնել սպասքը
  • Ստուգել սեղան տարվող սպասքի, սփրոցների և անձեռոցիկների մաքրությունը
  • Աջակցել աշխատակազմին և լինել թիմի լիարժեք անդամ
  • Ապահովել բարձրակարգ սպասարկում։

Պահանջներ

  • սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ
  • անգլերեն, ռուսերեն լեզուների ազատ տիրապետում
  • ճկունություն՝ տարբեր հերթափոխներում աշխատելու համար
  • արագաշարժություն,
  • բարեհամբյուր և կիրթ խոսելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ` հնգօրյա։

Կազմակերպության կողմից տրամադրվող առավելություններն են․

  • Շուկայական ստանդարտ դրույքաչափերից բարձր մրցակցային աշխատավարձ
  • Անձնակազմի համար նախատեսված սնունդ
  • Համազգեստ
  • Կարիերայի աճի հնարավորություն ցանցում։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում