Մասնաճյուղի ղեկավար
Թումանյան Շաուրմա
Ոլորտ`
Գործադիր, Մենեջմենթ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
18.06.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Թումանյան Շաուրման համալրում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում մասնաճյուղի ղեկավարի:
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել մասնաճյուղի աշխատակազմի աշխատանքը
- Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը
- Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը
- Վերահսկել և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը
- Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին
- Ներկայացնել առաջարկներ հաճախորդների սպասարկման բարելավման վերաբերյալ
- Ապահովել սպասարկող անձնակազմի և խոհանոցի միջև արդյունավետ փոխհամագործակցություն
- Հետևել մատուցվող սննդի որակի չափանիշների պահպանմանը
- Ապահովել նոր աշխատակիցների ուսուցման և ինտեգրման բնականոն ընթացքը
- Ստեղծել թիմի անդամների միջև դրական թիմային մթնոլորտ
- Կազմել աշխատակազմի գրաֆիկները
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Օտար լեզուների իմացություն
- Ղեկավարման փորձ ռեստորանային ոլորտում
- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
- Ուղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Իսկ մեզ հետ ոչ միայն հետաքրքիր է, այլ կան բազմաթիվ առավելություններ
- Անվճար սնունդ
- Կարիերիայի աճ
- Ուրախ թիմ
- Լավ մթնոլորտ
Եթե գտնում եք, որ համապատասխանում եք բոլոր կետերին, ուրեմն ուղարկեք ինքնակենսագրականները նշված էլ․հասցեով: