Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի մասնագետ/մերչնդայզեր

«Գրանդ Դիլինգ» ՍՊԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 16.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին

«Գրանդ Դիլինգ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ մարքեթինգի մասնագետ/մերչնդայզերի:

Ներկայացվող պահանջներ

  • Աշխատանքային փորձ մարքեթինգի/մերչնդայզինգի բնագավառում ցանկալի է
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից բնագավառում
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel, 1C
  • Վերլուծական մտածողություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
  • Նախաձեռնողականություն
  • Թիմային աշխատանք, ժամանակի կառավարում

Պարտականություններ

  • Համագործակցություն վաճառակետերի հետ
  • Իրականացնել և վերահսկել վաճառակետերում ապրանքատեսականու պատշաճ տեսանելիությունը և դասավորվածությունը ըստ հաստատված կարգի
  • Հետևել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը
  • Վերահսկել դարակաշարերի ցուցադրվող ապրանքների և այլ առնչվող գույքի մաքրությանը
  • Շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկների հետազոտություն
  • Վաճառքի ծավալի աճին ուղղված միջոցառումների իրականացում
  • Աշխատանքը ոչ գրասենյակային՝ իրականացվում է այցելություն վաճառակետեր

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները

  • Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
  • Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
  • Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
  • «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
  • Անվճար ավտոկայանատեղի
  • Մատչելի գներով ճաշարան
  • Պարգևատրման համակարգ
  • Թիմային միջոցառումներ
  • Գումար ամուսնության կապակցությամբ
  • Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
  • Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
  • Վճարովի ամուսնական արձակուրդ
  • Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
  • Աշխատանքային արտահագուստ

Դիմելու ընթացակարգ

Կարող եք նաև ներկայանալ ք.Երևան, Հրանտ Վարդանյան փ.4 հասցեով աշխատանքային օրերին ժամը՝ 10:00-17:00՝ ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափի լուսանկար

Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում