Մարքեթինգի և օնլայն իրացման բաժնի մասնագետ
ԲԴ Ռիթեյլ Գրուպ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
01.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
ԲԴ Ռիթեյլ Գրուպ ընկերությունը փնտրում է թեկնածու՝ Մարքեթինգի և օնլայն իրացման բաժնի մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Էլեկտրոնային հարթակներում իրականացվող գործառնությունների ընդհանուր վերահսկողություն
- Ընկերության տվյալների բազայում առկա ապրանքների մնացորդների վերլուծություն, ինչպես նաև էլեկտրոնային հարթակներում վաճառքի ենթակա ապրանքների անվանացանկի ընտրություն
- Ապրանքների վերաբերյալ տվյալների հավաքագրում և ամփոփում, սահմանված ստանդարտներով տվյալների ամփոփագրի ձևավորում և ներմուծում էլեկտրոնային հարթակներ
- Ընկերության Էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության կառավարում և վերահսկում
- Էլեկտրոնային հարթակներից ընկերության հաշվապահական համակարգ ստացվող տեղեկատվության վերահսկում
- Հաճախորդների հետ հարաբերությունների վերահսկում օնլայն հարթակներում՝ զանգերի կենտրոնից, սոցիալական կայքերից, էլեկտրոնային կայքից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության վերահսկողություն
- Էլեկտրոնային հարթակներում կատարված գործառնությունների վերլուծություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության կամ հարակից ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գիտելիքների և փորձի առկայությամբ)
- Oնլայն խանութների աշխատանքի սկբունքների վերաբերյալ բազային գիտելիքներ (կդիտարկվի որպես առավելություն 1С bitrix, bitrix 24 և 1С համակարգերի իմացությունը)
- Հագուստի և հարակից ոլորտներում ապրանքների բնութագրիչների վերաբերյալ գիտելիքների առկայություն
- Օնլայն վաճառքի ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքների և սոցիալական կայքերի գործարար ֆունկցիոնալից օգտվելու վարժ մակարդակ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
Հավելյալ նշումներ
Անձինք, ովքեր համապատասխանում են նկարագրությանն ու պահանջներին և ցանկանում են դիմել աշխատանքի համար, կարող են ուղարկել ինքնակենսագրական էլ. հասցեին հասցեին՝ Subject դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը (Մարքեթինգի և օնլայն իրացման բաժնի մասնագետ) :