Մարքեթինգի բաժնի ղեկավար
ՎԱԿ Գրուպ
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
13.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
Պարտականություններ
- Կազմակերպության մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում
- Ֆինանսական պլանավորում, համապատասխան բյուջեի սահմանում, շահութաբերության որոշում և գնահատում
- Մարքեթինգի թիմի հավաքագրում և զարգացում՝ համաձայն Ընկերության բիզնես նպատակների և առաջնահերթությունների
- Թիմային աշխատանքի կառավարում և գնահատում, կատարողականների (KPI) սահմանում և հետևում
- Շուկայական/մրցակիցների հետազոտությունների և վերլուծությունների կազմակերպում և վերահսկում, թիրախային լսարանների սահմանում
- Բրենդի առաջխաղացման պլանավորում և պրոդուկտի ճանաչելիության բարձրացմանն ուղղված քայլերի վերահսկում
- Օֆլայն և թվային առաջխաղացման պլանավորում
- Մեդիապլանավորում, գովազդային արշավների իրականացում
- Թվային հարթակների կառավարում (վեբկայք, բլոգ, սոցիալական ցանցեր, վճարովի գովազդներ և այլն)՝ բրենդի առաջխաղացումն ապահովելու նպատակով
- Մասնակցություն լոկալ և գլոբալ խոշոր միջոցառումներին
- Համագործակցություն գործընկերների և հաճախորդների հետ
- Վաճառքի թիմի ամբողջական մարքեթինգային աջակցություն
- Հաճախորդների ներգրավվածության և պահպանման ապահովում, հաճախորդների բազայի և շուկայի մասնաբաժնի ավելացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- 4+ տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
- 2+ տարվա աշխատանքային փորձ ղեկավար հաստիքում
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Համակարգչային և տեխնիկական հմտություններ, MS Office-ի լավ իմացություն
- Մարքեթինգային վերլուծական գործիքների տիրապետում (Google Analytics, Facebook pixel, Google Search Console)
- Մարքեթինգային պլաններ և ռազմավարություն մշակելու ունակություն