Մարկետինգի և բիզնեսի զարգացման մենեջեր
"Դը Գուրուս" կենսատեխնոլոգիական ընկերություն
Ոլորտ`
Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
07.12.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Հիմնադրման օրվանից սկսած՝ 2019 թվականից, «The Gurus»-ը 3 անգամ ավելացրել է աշխատակիցների թիվը և ներկայումս ունի Հայաստանում կլինիկական SAS ծրագրավորողների ամենամեծ և փորձառու թիմը։ Հաջողությամբ անցկացրել ենք SAS BASE ծրագրավորման 22 դասընթաց՝ Հայաստանում ավելի քան 1200 մասնակիցների հետ:
Մենք փնտրում ենք թեկնածուների, ովքեր ունեն լայն տեսլական և հետաքրքրված են իրենց և թիմի ամենօրյա զարգացմամբ և հրավիրում ենք համալրելու «Marketing and Business Development»-ի թափուր հաստիքը։
Պարտականություններ
- Ձևավորել թվային մեդիա արշավներ, որոնք համահունչ կլինեն բիզնես նպատակներին։
- Համակարգել թվային բովանդակության ստեղծումը։
- Վերլուծել թվային տվյալները՝ վեբկայքի օպտիմալացման վերաբերյալ հիմնական առաջարկություններ կազմելու համար։
- Մշակել համապատասխան առաջարկներ Ընկերության Բրենդի առաջմղման համար:
- Բանակցություններ վարել նոր Հաճախորդների ներգրավմանն ուղղված՝ հավատարիմ մնալով ընկերության համապատասխան քաղաքականությանն ու ընթացակարգերին։
- Պոտենցիալ հաճախորդներին կազմակերպության ներկայացում և ներկայացնելու նպատակով պրեզենտացիաների պատրաստում։
- Պահպանել և բարելավել Գործնական հարաբերություններ ներկա հաճախորդների հետ:
- Ներկայիս հաճախորդների հետ հաղորդակցության վարում:
- Աջակցել HR թիմի գործունեությանը։
- Ընկերության PR և մարքեթինգային գործունեության կառավարում` հիմնականում վեբկայք և սոցիալական հարթակներ` BD հսկողության ներքո։
- Սոցիալական մեդիայի բովանդակության մշակում, որը կհամապատասխանի Ընկերության վարած քաղաքականությանը։
- Պատասխանել սոցիալական ցանցերի գրառումներին և հաղորդագրություններին։
- Մշակել մարքեթինգային ռազմավարություն՝ BD հետ։
- Ներգրավվել և ստեղծագործական առաջարկներ անել տարբեր միջոցառումների կազմակերպման ժամանակ։
- Ապահովել կայքի և սոցիալական հարթակների տեղեկատվական և իրազեկման նյութերի տեղադրումը։
- SMM գործունեության իրականացում։
- Սոցիալական մեդիայում մարքեթինգային աշխատանքների ամսական բովանդակության պլանավորման նախապատրաստում։
- Առաջարկությունների մշակում՝ սոցիալական հարթակներում մարքեթինգային ռազմավարության համապատասխանեցում՝ օպտիմալ արդյունքների հասնելու համար։
- Սոցիալական մեդիայի լավագույն փորձի և ի հայտ եկած միտումների մասին մշտապես իրազեկվածություն։
- Մարքեթինգային քաղաքականությանն առնչվող ներգրավվածություն։
Պահանջներ
- SMM գործունեության և թվային մարքեթինգի փորձ:
- Գրաֆիկական դիզայն/մեդիա խմբագրման գործիքների իմացություն:
- Ստեղծագործական մտածելակերպ։
- Հաղորդակցման և բանակցելու ուժեղ հմտություններ:
- Թիմային միջավայրում աշխատելու մոտիվացիա և կարողություն։
- Խնդիրներ լուծելու կարողություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն:
- Անգլերենի իմացություն։
- Բազմակի առաջադրանքներ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ՝ առաջադրանքների առաջնահերթությունը դասավորելու ունակությամբ։
- Արագ տեմպերով, բարձր ճնշման միջավայրում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: