Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մանրէաբան

Liqvor CJSC

Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն, Կենսաբանական, Քիմիական
Վերջնաժամկետ` 12.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Լիկվոր» դեղագործական Ընկերությունը հրավիրում է փորձառու մասնագետների ընկերության Որակի ապահովման և վերահսկման դեպարտամենտում առկա Մանրէաբանի թափուր հաստիքը լրացնելու նպատակով։

Պարտականություններ

  • Հումքի, փաթեթանյութի, բալք, պատրաստի արտադրանքի նմուշառում, մանրէաբանական հետազոտություններ;
  • Մանրէաբանական մեթոդների իմացություն (ստերիլության, միկրոբիոլոգիական մաքրության, ԼԱԼ-թեստի);
  • Թեստ-միկրոօրգանիզմների հետ աշխատելու հմտություններ;
  • Արտադրական սարքավորումների, աշխատակիցների ձեռքերի, օժանդակ տարածքների և արտադրական գույքի մանրէաբանական հետազոտությունների իրականացում:
  • Հետևել ներքին կարգապահության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին;

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (քիմիկ, կենսաբան, դեղագետ, մասնագիտություններով)
  • Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel)
  • Թիմային աշխատանք
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Հաղորդակցման ունակություններ
  • Աշխատանքային փորձը պարտադիր է, նվազագույնը 1 տարի
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

Հավելյալ նշումներ

Կազմակերպությունը գտնվում է Երևան, Քոչինյան 7/9 հասցեում։

Հետաքրքրված բոլոր թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները: Երաշխավորում ենք բարձր աշխատավարձ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում