Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգոպեդական ծառայությունների ղեկավար

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ)

Ոլորտ` Այլ Ոլորտներ
Վերջնաժամկետ` 28.10.2022
Քաղաք` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու լոգոպեդական ծառայությունների փորձառու և եռանդուն մասնագետ ես, ով ունի նորարարական մոտեցում լոգոպեդության հանդեպ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոգոպեդական ծառայությունների ղեկավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Ծրագրի գործառնությունների կառավարում (50%)

  • Ապահովել լոգոպեդական ծառայությունների ամենօրյա արդյունավետ գործառնությունները գյուղական համայնքներում՝ պլանավորման, կազմակերպչական, աշխատանքների, որակի վերահսկման գործառույթների միջոցով։
  • Վերահսկել շահառու երեխաների խոսքի դժվարությունների գնահատման և ծրագրում ընդգրկվելու գործընթացը:
  • Դիտարկել անհատական և խմբային պարապմունքները՝ կանոնավոր այցեր կատարելով ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոններ։
  • Պահպանել ու զարգացնել դպրոցների և տեղական ու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։
  • Պլանավորել ծրագրերի տարեկան բյուջեն և կառավարել ամսական ծախսերը:
  • Ապահովել խոսքի զարգացման թեմաներով դասընթացների և քննարկումների կազմակերպումը ծնողների, ուսուցչական անձնակազմի և երեխաների համար։
  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ առավելագույն արդյունք և բազմակողմանի մոտեցում ապահովելու նպատակով:

Մարդկային ռեսուրսների կառավարում (30%)

  • Կառավարել թիմի աշխատանքի ծավալն ու գրաֆիկը՝ երաշխավորելով աշխատանքի բարձր որակն ու արդյունավետությունը:
  • Ուղղորդել և մասնագիտական աջակցություն տրամադրել թիմին՝ ուղղված նրանց մասնագիտական աճին, մատուցած ծառայության որակի բարձրացմանը, ընդհանուր զարգացմանը։
  • Հետևել թիմի կատարողականին՝ կանոնավոր հետադարձ կապի միջոցով:
  • Ապահովել թիմի և այլ դերակատարների սահուն հաղորդակցությունը։
  • Ապահովել թիմում նոր մասնագետների ներգրավումը՝ ըստ կարիքի։

Ծրագրի բովանդակության ստեղծում և զարգացում (20%)

  • Ստեղծել հետազոտման քարտեր, անհատական և խմբային պարապմունքների բովանդակություն, ներառյալ` ծրագրերի մոդելը, իրականացման պլանը և մեխանիզմները։
  • Ապահովել ծրագրային պլանների, ժամանակացույցերի, շտկողական նյութերի, մոդելների ստեղծումն ու զարգացումը։
  • Առաջարկել և մշակել ուսումնական և տեղեկատվական նյութեր, ձեռնարկներ և ուղեցույցեր՝ ըստ կարիքի։

ՔՈ ԹԻՄԸ

Լոգոպեդական ծառայությունների ղեկավարրի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ և ղեկավարելու ես լոգոպեդների թիմի աշխատանքը։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Լոգոպեդական աշխատանքների բոլոր նրբություններին, քանի որ ունես բարձրագույն կրթություն և ավելի քանի ութ տարվա փորձ այս ոլորտում։
  • Տեղական և միջազգային մակարդակում հատուկ մանկավարժությանը, լոգոպեդիային և երեխայի զարգացմանն ուղղված նորարարություններին, զարգացումներին և մեթոդաբանությունների փորձարկմանը, պետության կողմից որդեգրված քաղաքականությանը և բարեփոխումներին։
  • Գերազանց հայերենի՝ գրավոր և բանավոր, լավ՝ անգլերեն լեզվին։
  • Մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ իրականացնելու փորձառությանը։
  • Մեթոդական ուղեցույցներ, հետազոտման քարտեր, ծրագրերի մոդելների ստեղծմանը։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Կառավարել լոգոպեդական ծրագրերը, քանի որ ունես համապատասխան աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
  • Օգտագործել GSuite և այլ աշխատանքային հարթակներ։
  • Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների։
  • Վերլուծել և աշխատել տվյալների հետ։
  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ։
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին։
  • Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Փոփոխության ջատագով,
  • Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող,
  • Բաց նորարարության համար և քննադատ,
  • Պատասխանատու և հաշվետու,
  • Մեդիագրագետ,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 66 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր ։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը 2022.թ-ի՝ հոկտեմբերի 28-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

* Ուշադրություն․ աշխատանքը ժամանակավոր է։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում