Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստիկայի պատասխանատու/համակարգող

ԶԻԳԶԱԳ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 11.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«ԶԻԳԶԱԳ» էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մանրածախ առևտրով զբաղվող լավագույն կազմակերպությունը փնտրում է փորձառու և պատասխանատու լոգիստիկայի համակարգողի մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Ապահովել կապը ընկերության տարբեր օղակների միջև և համակարգել ընկերության առաքումները :
  • Ժամանակին վեր հանել խանութներ առաքման պլանային ծավալների և բեռնափոխադրման առկա ռեսուրսների անհամաչափության խնդիրները և տալ լուծումներ
  • Մեծածախ վաճառքների դինամիկ պլանից կախված կանխատեսել առաքման ներուժից առաջացող խնդիրները և տալ լուծումներ
  • Գնահատել սեփական բեռնափոխադրումների հնարավորությունները ի համեմատ առաքման ծավալների, դրանց դինամիկան և ընտրել ներքին ռեսուրսների ու արտապատվիրման (Outsourcing) օպտիմալ համամասնություն
  • Նախաձեռնել առաքումների արտապատվիրման կազմակերպման որակի բարելավման քայլեր :
  • GPS համակարգով պարբերաբար կատարել մեքենաների շարժի մոնիտորինգ, բացահայտել անարդյունավետ հետագծերը և տալ հաշվետվություններ
  • Վերահսկել վառելիքի տեղին և արդյունավետ օգտագործումը,
  • Կազմել տարատեսակ հաշվետվություններ՝ կապված լոգիստիկ խնդիրների, ռեսուրսների օպտիմալ օգտագործման հետ :
  • Ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ առաքումների լոգիստիկ շղթայում պրոցեսների ու գործիքակազմի բարելավումների գծով :

Պահանջներ

  • Լոգիստիկայի, մատակարարման շղթայի կառավարման կամ հարակից բնագավառի բակալավրի աստիճան:
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Մատակարարման շղթայի սկզբունքների և լոգիստիկ ծրագրային ապահովման/գործիքների լավ իմացություն:
  • Վերլուծական և խնդիրներ լուծելու գերազանց հմտություններ:
  • Արդյունավետ հաղորդակցման և միջանձնային հմտություններ:
  • Արագ տեմպերով զարգացող միջավայրում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Եթե հետաքրքրված եք նշված աշխատանքով և համապատասխանում եք նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում