Լոգիստիկ Մենեջեր
«ԶԵԳԱ» ՍՊԸ
Ոլորտ`
Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
20.10.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«ԶԵԳԱ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում բարձր մասնագիտական հմտություններով լոգիստիկ մենեջերի`ընկերության բեռների ներկրման լոգիստիկայի գործընթացները կազմակերպելու և վարելու համար։
Պարտականություններ
- Մատակարարների և տրանսպորտային ընկերությունների հետ նամակագրության և բանակցությունների վարում,
- բեռնափոխադրման գնային հարցումների մշակում և վերլուծություն,
- բեռնափոխադրողների և բրոքերների հետ փոխհարաբերությունների զարգացման նպաստում,
- տեղական և միջազգային բեռնափոխադրողների հետ կապի պահպանում,
- միջազգային բեռների տեղափոխման կազմակերպում,
- առաքման ժամանակացույցի կազմում,
- փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
- բեռնափոխադրումների վերահսկողության իրականացում,
- այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- MS Office-ի գերազանց իմացություն,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն,
- լոգիստիկայի/բեռնափոխադրումների բնագավառում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- լոգիստիկ բոլոր փաստաթղթերի կազմման և գործարար նամակագրության իմացություն,
- ոլորտին առնչվող ՀՀ և միջազգային օրենսդրության գերազանց իմացություն,
- ժամանակի կառավարման ունակություն,
- պատասխանատվություն:
Հավելյալ նշումներ
Հնգօրյա աշխատանքային շաբաթ, աշխատաժամերը՝ 09:00 -18:00: