![«Գրանդ Սպորտ» մարզահամալիր logo](/upload/logo/12369776logo.png)
Լողավազանի հսկիչ-փրկարար
«Գրանդ Սպորտ» մարզահամալիր
Ոլորտ`
Անվտանգություն, Սպորտ, Ֆիթնես
Վերջնաժամկետ`
30.06.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն մարզչական կրթությամբ լողավազանի հսկիչ-փրկարարի: Այս հաստիքում Դուք պատասխանատու եք լինելու ջրում գտնվող հաճախորդների անվտանգության համար։
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Մարզչական աշխատանքային փորձը պարտադիր է
- Համապատասխան վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Նախաձեռնողականություն
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների անվտանգությունը ջրային տարածքում
- Գերազանց տիրապետել փրկարարական տեխնիկային
- Տիրապետել առաջին բուժօգնությանը
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները
- Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
- Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
- Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
- «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
- Անվճար ավտոկայանատեղի
- Մատչելի գներով ճաշարան
- Պարգևատրման համակարգ
- Թիմային միջոցառումներ
- Գումար ամուսնության կապակցությամբ
- Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
- Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
- Վճարովի ամուսնական արձակուրդ
- Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
- Աշխատանքային արտահագուստ