Կորպորատիվ վաճառքի մենեջեր
Արփի Սոլար ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
06.06.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
«Արփիսոլար» արևային Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կորպորատիվ վաճառքի մենեջերի (B2B վաճառք) կորպորատիվ հաճախորդների ներգրվման և արևային համակարգերի կորպորատիվ վաճառքը խթանելու նպատակով.
Պարտականություններ
- Կորպորատիվ հաճախորդների ներգրավում. պայմանավորվածությունների ձեռքբերում, հանդիպումների կազմակերպում
- Գործնական հանդիպումների իրականացում, բանակցությունների վարում
- Հաճախորդներին կորպորատիվ առաջարկների՝ Ընկերության ապրանքատեսակների և ծառայությունների ներկայացում
- Կորպորատիվ վաճառքների ամբողջական շղթայի կազմակերպում
- Ակտիվ համագործակցություն ինժեներական թիմի հետ
- Շուկայի ուսումասիրություն և վերլուծություն, վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում, առաջարկների ներկայացում
Պահանջներ
- Մեքենայի առկայություն
- Ճկուն հաղորդակցման և գործարար նամակագրության հմտություններ
- Վաճառքի և բանակցային հմտություններ
- Թիմային աշխատանք և ժամանակի կառավարում
- Բարձրագույն կրթություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Աշխատանքային պայմաններ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
- Վարձատրությունը՝ Ֆիքս. աշխատավարձ + % վաճառքներից
- Մեքենայի մաշվածության գումար
- Վառելիքի տրամադրում
- Ոլորտային վերապատրաստում
- Գրասենյակը՝ Դավթաշեն 3-րդ թաղ.