Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կոնտակտային կենտրոնի մասնագետ

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 15.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Աշխատանքային ժամեր. 09:00-ից 18:00, 14:00-ից 22:00, 21:00-ից 09:00

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Հեռախոսազանգերի ընդունում
  • Հաճախորդների պահանջմունքների բացահայտում, խորհրդատվության տրամադրում
  • Հաճախորդների կողմից հեռահաղորդակցման միջոցներով ստացված հանձնարարականների կատարում․
    • Հաշիվների միջև փոխանցումներ
    • Արագ դրամական փոխանցումների վճարում
    • Օնլայն կատարված գործարքների չեղարկում
    • Ինեկո Օնլայն համակարգի նոր մուտքային տվյալների տրամադրում
    • Քարտի բլոկավորում
  • Հեռախոսազանգի միջոցով հայտերի ընդունում և փոխանցում այլ բաժին
  • Հեռահաղորդակցման ուղիների՝ FB, Viber, կայքի, Ինեկո օնլայնի միջոցով ստացված նամակների պատասխանի կազմում և տրամադրում հաճախորդին, հայտերի ուղղորդում համապատասխան բաժիններ
  • Ըստ անհրաժեշտության ելքային զանգերի կատարում

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • MS Office լավ իմացություն

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Լսելու, բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն
  • Խորհրդատվական և սպասարկման հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու հմտություն
  • Խնդիրներ լուծելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Վճռականություն

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. մարտի 15-ը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում