Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կահույքի արտադրամասի ղեկավար (պետ)

Comodo

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 09.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

“Comodo” փափուկ կահույքի ընկերությունը փնտրում է արտադրության ղեկավարի

Պարտականություններ

  • Արտադրական բոլոր գործընթացների վերահսկողություն
  • Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն
  • Կատարել արտադրական պրոցեսին վերաբերող հաշվարկներ
  • Իրականացնել անձնակազմի ռեսուրսների ճիշտ պլանավորում՝որն է աշխատանքային գրաֆիկի ձևակերպում,հանգստի ժամերի հետ կապված գրաֆիկի կազմում և հետևում
  • Իրականացնել ամենամսյա պահեստի շարժի հաշվետվություն և ինվենտարիզացիա
  • Աշխատանքային և նյութական ռեսուրսների օգտագործման ընթացքի կարգավորում և համակարգում
  • Ներկայացնել արտադրողականության բարձրացմանն ուղղված առաջարկներ ամսեկան և տարեկան կտրվածքով
  • Իրականացնել համապատասխան վերլուծություններ, դրանց հիման վրա կատարել ծախսերի գնահատում և որակի չափանիշների ընդլայնում
  • Իրականացնել արտադրանքի որակի վերահսկողություն

Անհրաժեշտ որակավորումներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ արտադրական ոլորտում
  • Առաջնորդության և աշխատակազմի կառավարման հմտություններ
  • Ռազմավարություն մշակելու և տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու ունակություն
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
  • Խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ
  • Աշխատանքի որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք

Լրացուցիչ տեղեկություն

  • Արտադրամասը գտնվում է Նորքի 4-րդ զանգվածում ՝ Գյուլիքևխյան 10/2 հասցեում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում