Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 16.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը և «Եգոր Սիստեմ» փաստաբանական գրասենյակը հրավիրում են իրավաբանների/փաստաբանների.

Ծառայության տեսակը՝
Իրավաբանական (փաստաբանական ակադեմիայում ուսումնառությունը կամ արտոնագիրն առավելություն է):
Սկիզբը՝ 15.06.2023 թ․
Վայրը՝ Երևան

Ծառայությունների հիմնական ծավալը՝
* իրավական փաստաթղթերի հետ աշխատանք և նախագծերի կազմում (փաստերի շարադրանք, դիմումներ, բողոքներ, հայցեր, միջնորդություններ, հաղորդումներ, հայտարարություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ և այլն), այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացնելու համար։
* դատական նիստերի նախապատրաստում և մասնակցություն։
* Կատարել համապատասխան ազգային և միջազգային օրենսդրության և իրավունքի, ազգային և միջազգային դատական պրակտիկայի ուսումնասիրություն։
* Գործերի համակարգված վարում, մատուցված ծառայությունների և դատական գործերի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում:

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Իրավաբանի աշխատանքային փորձ,
  • Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային ծրագրերի / MS Office / գերազանց իմացություն,
  • Կազմակերպչական և ինքնակազմակերպման գերազանց ունակություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:

Նախատեսվում է փորձաշրջան երկամսյա ժամկետով:

Դիմելու վերջնաժամկետն է 31.05.2023 թ.:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում