Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան (կորպորատիվ իրավունք)

GeoProMining Gold LLC

Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 27.05.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"ԳեոՊրոՄայնինգ" ընկերությունների խումբը փնտրում է իրավաբանի` մասնագիտացված կորպորատիվ իրավունքի ոլորտում, ով կմիանա Խմբի իրավաբանական բաժնի դինամիկ թիմին։

Իդեալական թեկնածուն պետք է լինի փորձառու, թիմում աշխատելու հմտությամբ, ով կկարողանա մասնագիտական առաջադրանքները սեղմ ժամկետներում կատարել: Աշխատանքը լրիվ դրույքով է։

Պարտականություններ

  • Պատրաստել, մշակել, վերանայել/դիտարկել տարաբնույթ պայմանագրեր, համաձայնագրեր, կորպորատիվ փաստաթղթեր՝ Ընկերության արտաքին գործառույթներին վերաբերող
  • Վերանայել/դիտարկել ներքին կարգադրությունները, հրամանները
  • Անհրաժեշտության դեպքում ստուգել ներքին փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը
  • Կազմել և տրամադրել իրավաբանական կարծիք
  • Խմբի Ընկերությունների գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ կապ հաստատել պետական մարմինների հետ
  • Իրավաբանական բաժնի կորպորատիվ գործունեության վերաբերյալ պարբերաբար կազմել հաշվետվություն

Պահանջներ

  • Իրավաբանական բարձրագույն կրթություն (բակալավրի և մագիստրոսի կոչում)
  • Առնվազն 5 տարվա իրավաբանի աշխատանքային փորձ՝ կորպորատիվ իրավունքի ոլորտում
  • Կորպորատիվ, քաղաքացիական և աշխատանքային օրենսդրության իմացություն
  • Կորպորատիվ իրավունքի ոլորտում միջազգային ընկերությունների հետ աշխատելու փորձ
  • Հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը ողջունելի է)
  • Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն
  • Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (MS Office)

Հավելյալ նշումներ

Փաստաբանի արտոնագիրը կդիտվի որպես առավելություն

Աշխատանքային օրեր` երկուշաբթի-ուրբաթ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում