Իրավաբան
«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊԸ
Նկարագրություն
«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ընկերությունը հրավիրում է փորձառու և բանիմաց իրավաբանի` կորպորատիվ ոլորտում աշխատանքի փորձով:
Պարտականություններ
- Իրավական փաստաթղթերի պատրաստում,
- նոր գործարար հարաբերությունների վերլուծություն,
- խորհրդատվություն կարգավորող կանոնների համապատասխանության հարցերի
վերաբերյալ,
- գործող օրենքներին և կանոնակարգերին համապատասխանության ապահովում,
- ընկերության շահերի ներկայացում դատական և պետական այլ ատյաններում:
Պահանջներ
- իրավագիտության մագիստրոսի կոչում,
- առնվազն 2 տարվա փորձ՝ որպես կորպորատիվ իրավաբան,
- հաղորդակցման գերազանց հմտություններ՝ բանավոր և գրավոր,
- անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- բանակցային գերազանց հմտություններ:
Հավելյալ նշումներ
Մեր հասցեն ՝ Ձորաղբյուր, Ամառանոցային 34։
Աշխատակիցներն ապահովվում են տրանսպորտով:
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV (հայերեն կամ ռուսերեն) նշված էլ. փոստին: