Իրավաբան
Wise LLC
Ոլորտ`
Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ`
28.09.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրել գործարքների կնքման, վերջիններիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.
- Իրականացնել փաստերի գնահատում, փաստարկներ և ռազմավարություններ մշակել գործարքների կնքմանը նախապատրաստվելիս.
- Իրականացնել իրավաբանական աուդիտ.
- Կազմել իրավաբանական փաստաթղթեր, ինչպիսիք են լիցենզավորման և արտոնագրման հայտերը, պայմանագրերը, դիմումները, բողոքները, հարցումները։
- Պատրաստել իրավաբանական ամփոփոգրեր և կարծիքներ։
- Այլ աշխատանքային պարտականություններ.
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն իրավաբանական կրթություն, մագիստրոսի աստիճան ունենալը կդիտվի որպես առավելություն
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Պահանջվող հմտություններ
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն.
- Հաղորդակցության հմտություններ.
- Ժամանակի կառավարման հմտություններ.
- Աշխատասիրություն
- Պատասխանատվության զգացում։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
Վայզ փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2014թ.-ից և մինչ այժմ իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև մատուցում է իրավաբանական ծառայություններ կազմակերպություններին: Փաստաբանական գրասենյակը իր բարձր համբավը ձեռք է բերել թիմի բարեխիղճ և մասնագիտական աշխատանքի արդյունքում, որն ամենաարժեքավոր ձեռքբերումն է: