Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան

Aratta Consulting

Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 20.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ձեզ աշխատանքի է հրավիրում Արատտա քընսալթինգ ընկերությունը, որը Հայաստանի իրավաբանական շուկայում համարվում է առաջատարներից մեկն իր գործունեության բազմամյա տարիների ընթացքում:

Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝ դատական ներկայացուցչություն տարբեր դատարաններում (այդ թվում նաև ՀՀ Սահմանադրական դատարանում և ՄԻԵԴ-ում), կորպորատիվ հաճախորդների սպասարկում, գործերի ուսումնասիրություն և խորհրդատվության տրամադրում քաղաքացիական, քրեական և վարչական ոլորտներին առնչվող հարցերով (նաև իրականացնում է հետագա ներկայացուցչությունը տվյալ գործերով) և այլն։

Ընկերության ծառայություններից են օգտվում ոչ միայն անհատ հաճախորդները, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում իրենց գործունեությունը ծավալող առաջատար բազմաթիվ ընկերություններ:

Միանալով Արատտա թիմին՝ Դուք իրական հնարավորություն կստանաք` առնչվելու բացառիկ բնույթ կրող գործերի, որոնք իրենց հերթին առավելագույնս խթանելու են Ձեր մասնագիտական աճին:

Բազմաթիվ են նաև այն դեպքերը, երբ Ընկերության աշխատակիցներն ընդգրկվում են միջազգային խոշոր կորպորացիաների հետ գործարքների կազմակերպման և կնքման գործընթացներում:

Ընկերությունն ապահովում է յուրաքանչյուր աշխատողի մասնագիտական ունակություններին համապատասխան աշխատավարձ, որը պարբերաբար վերանայվում է՝ մասնագիտական աճին զուգահեռ:

Ընկերության աշխատանքային կոլեկտիվի փորձը ցույց է տալիս, որ թեկնածուներն աշխատանքի անցնելիս առավել քան մոտիվացվում են ոչ միայն մասնագիտական հետաքրքիր խնդիրներ լուծելով, այլ նաև ընկերական միջավայրում գտնվելով, քանի որ առաջադրանքների կատարման ժամանակ գործում է թիմային աշխատանքի սկզբունքը, երբ ցանկացած հարցով աշխատակիցները կարող են վստահել և ապավինել բազմամյա փորձ ունեցող գործընկերներին:

Պարտականություններ

  • Դատական գործերի համակարգում,
  • Դատական ներկայացուցչություն (գործի ռազմավարության մշակում, հայցադիմումների, դիմումների, բողոքների և դատավարական այլ փաստաթղթերի կազմում),
  • Ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ դատական գործերին առնչվող հարցերի պարզաբանումների, Դատական գործերի վերաբերյալ հաշվետվությունների մշակում, ինչպես նաև դրանց անռչվող զեկույցների պատրաստում և ներկայացում,
  • Ներկայացուցչյություն վարչական գործի շրջանակներում,
  • Պայմանագրերի մշակում, կազմում,
  • Կանոնակարգերի մշակում, կազմում,
  • Ընկերությանը վերաբերող հարցերի կապակցությամբ կազմակերպվող հանդիպումների և քննարկումների մասնակցություն՝ այդ թվում նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ անձանց առջև,
  • Գրությունների, հարցումների մշակում և կազմում

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • իրավաբանի որակավորում

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում