Իրացումների բաժնի ղեկավար Վրաստանում
Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
29.03.2024
Քաղաք`
Թբիլիսի
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Իրացումների բաժնի ղեկավար Վրաստանում, ով ձևավորելու է ՇԵՆ-ի արտադրանքի վրացական շուկան, մշակելու է վաճառքի ռազմավարությունը և աջակցելու է Վրաստանում վաճառքի թիմի հավաքագրմանը:
Վրաստանի իրացումների բաժնի ղեկավարը աշխատելու է՝ համագործակցելով Հայաստանի իրացումների բաժնի ղեկավարի հետ, և անմիջապես ենթարկվելու է Էֆֆեկտ Գրուպ -ի գլխավոր տնօրենին:
Պարտականություններ
- Մշակել ընկերության արտադրանքի իրացման կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունը Վրաստանում:
- Կազմակերպել ընկերության արտադրանքի վաճառքը:
- Ուսումնասիրել արտադրանքի շուկան և շուկայի զարգացման հեռանկարները:
- Փնտրել հնարավոր հաճախորդներ, վարել բանակցություններ վերջիններիս հետ՝ հաշվի առնելով ընկերության նպատակները:
- Ուսումնասիրել սպառողների կարծիքը արտադրանքի վերաբերյալ և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հետադարձ կապը արդյունավետ օգտագործելու համար:
- Ձևավորել վաճառքի թիմ ՄՌԿ բաժնի հետ միասին և համակարգել վերջինիս արդյունավետ աշխատանքը:
- Պարբերաբար վերլուծել վաճառքի վրա ազդող դրական և բացասական գործոնները:
- Պարբերաբար վերանայել և կարգավորել վաճառքի ռազմավարությունը անմիջական ղեկավարի հետ միասին:
- Ապահովել իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին հավաքագրումը:
- Կանխատեսել վաճառքի ծավալները և մասնակցել արտադրության ծավալների պլանավորմանը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության կամ այլ առընթեր ոլորտներում:
- Նմանատիպ աշխատանքի նվազագույնը 3(երեք) տարվա փորձ:
- Վաճառքի տվյալների և զարգացումների վերլուծության վրա հիմնված ռազմավարական առաջարկությունների կազմման և ներկայացման հմտություններ:
- Վաճառքի գործընթացը սկզբից մինչև վերջ կազմակերպելու կարողություն:
- Ապրանքները մրցակիցների շուկայում ճիշտ դիրքավորելու կարողություն:
- Արագ փոփոխվող միջավայրում ադապտանալու և ճկուն լուծումներ առաջարկելու կարողություն:
- Վրաստանում բնակվելու և ըստ անհրաժեշտության Հայաստան գործուղումների պատրաստակամություն:
- Վաճառքի ռազմավարություն ձևավորելու փորձառություն:
- Թիմի ղեկավարման և թիմի հավաքագրման գործընթացին մասնակցելու փորձառություն:
- Շինանյութի ոլորտի իմացություն (ցանկալի է):
- Ռուսերեն և անգլերեն հաղորդակցվելու կարողություն:
- Բանակցություններ վարելու փորձառություն:
- Ֆինանսական գործառույթներ վարելու բազային կարողություն:
- MS Office-ի իմացություն։ ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- Անկախ և թիմում աշխատելու պատրաստակամություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է՝ 09:00-17:30 մինչև ուրբաթ օրը, շաբաթ օրը՝ 10:00-15:00: