
Ինժեներ-մեխանիկ
RARE
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ`
01.07.2023
Քաղաք`
Ծաղկաձոր
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
"Էյ Ընդ Էմ Ռեյր" ՍՊ Ընկերությանն անհրաժեշտ է տեխնիկական սպասարկման և BMS համակարգերի ինժեներ- մեխանիկ ։
Պարտականություններ
- Իրականացնել կանխարգելիչ տեխսպասարկում
- Արձագանքել խափանումներին և վերացնել համակարգերի անսարքությունները
- Կազմակերպել ու մշակել ստուգումների,փորձարկումների պլաններ, ինչպես նաև՝ սարքավորումների կանխարգելիչ սպասարկման պլաններ
- Վերահսկել շինության կառավարման համակարգը
- Կազմակերպել սարքավորումների առկայության և տեղաշարժի հաշվառման,տեխնիկական և հաշվետվական փաստաթղթերի պատրաստման և կատարման աշխատանքները
- Կարդալ,մեկնաբանել տեխնիկական գծագրերը և համակարգչային գեներացված հաշվետվությունները
- Մշակել սարքավորումների տեղադրման ,վերանորոգման մեթոդներ, կազմակերպել և իրականացնել սարքավորումների վերանորոգման աշխատանքներ
- Ապահովել և վերահսկել HVAC (օդափոխության,օդորակման ,ջեռուցման ) ,գազի և ջրի համակարգերի գործարկումն ու սպասարկումը․
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- MS Office, Auto-Cad ծրագրերի գերազանց իմացություն
- Անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ, 8 ժամյա աշխատանքային գրաֆիկ ։
Ընկերությունն ապահովում է տրանսպորտով և լանչով ։