Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների (ապակե և ալյումինե կոնստրուկցիաներ)

Glasswork

Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 25.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

GLASSWORK–ն ՀՀ–ում և Վրաստանում գործող իր լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից է, արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։

Ընկերությունում ներդրվում են արտադրության կառավարման նոր՝ ժամանակակից մոտեցումներ, և ամենակարևորը, անձնակազմի զարգացման և առաջընթացի հնարավորություններ։

Պարտականություններ

  • Ըստ նախագծի իրականացնում է վերլուծություն, բաշխում է պատվերները համապատասխան արտադրամասեր արտադրության գործընթացի կազմակերպման համար
  • Հետևում է, որպեսզի պատվերները արտադրամասերն իրականացնեն ժամանակին
  • Հետևում է պատվերի որակին
  • Ներկայացնում է անհրաժեշտ քանակի ապրանքների պատվեր մատակարարման բաժնին նախագծի իրականացման համար
  • Իրականացնում է աշխատանք արտադրական գծագրերի հետ
  • Կազմում է արտադրական նյութածախս
  • Պատրաստի արտադրանքը հանձնում է արտադրության վաճառքի բաժնին

Պահանջներ

  • Բարձրագույն ինժեներական կրթություն
  • AutoCAD, MS Office ծրագրերի իմացություն
  • Ապակյե և լուսաթափանց կոնստրուկցիաների հետ աշխատանքի փորձ
  • Թիմային աշխատանքի հմտություն
  • Տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություն
  • Արտադրության բաժնի ինժեների 2 տարվա փորձ:

Հավելյալ նշումներ

Glasswork-ը գտնվում է Ջրվեժում, աշխատում ենք 6օրյա աշխատանքային գրաֆիկով։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում