Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ/ CNC Օպերատոր (Կահույքի արտադրություն)

AREX Co

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

AREX Co Ընկերությունում (Կահույքի արտադրությունում) CNC/ЧПУ հաստոցի օպերատորների համար առաջընթացի հնարավորությամբ թափուր հաստիք կա:

Արտադրությունը հագեցած է նորագույն և ժամանակակից հաստոցներով, աշխատանքի առաջարկ ունենք և՛ փորձառու, և՛ սկսնակ օպերատորների համար:

Պարտականություններ

  • CNC հաստոցի կառավարում, հաստոցի ծրագրերի և գծագրերի համակարգում,
  • Հումքի բեռնում, սարքավորման կարգավորում,
  • Սարքավորման անխափան աշխատանքի վերահսկում,
  • Ընթացիկ տեխնիկական սպասարկում, մաքրության ապահովում,
  • Հաստոցները գործարկելիս արտադրական գործընթացի վերահսկողություն, արտադրանքի որակական չափանիշների ստուգում, անհրաժեշտության դեպքում ճշգրտումների իրականացնում,
  • Աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանում:

Պահանջներ

  • Տեխնիկական կրթություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Մաթեմատիկական գիտելիքներ,
  • CAD ծրագրերի իմացություն, Տեխնիկական գծագրեր կարդալու ունակություն,
  • Պարտաճանաչություն,
  • Սովորելու ունակություն և աշխատասիրություն։

Հավելյալ նշումներ

  • Ընկերությունն աշխատում է 6 օրյա աշխատանքային գրաֆիկով:
  • Աշխատանքի վայրը Արաբկիրում:

Առավելություններ

  • Կայուն աշխատանք,
  • Մասնագիտական ​​աճի հնարավորություն,
  • Վերապատրաստումներ և թրեյնինգներ՝ կազմակերպված ընկերության կողմից,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
  • Աշխատանքային պայմաններ` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում