Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ` 04.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Էկո Ստեպ Կանաչ Էներգիայի Լուծումներ ընկերությունը աշխատանքի է հրավիրում արևային էներգետիկայի մասնագետների՝ մասնավորապես ինժեներների։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Չափագրում և չափագրող թիմի ղեկավարում
  • Արևային նախագծերի կազմում, նախագծերի կառավարում
  • Նախագծերի կազմում՝ Autocad, Helioscope, PVsyst կամ այլ ծրագրերի միջոցով
  • Կատարված աշխատանքների վերահսկում
  • Տեղադրող թիմերի ղեկավարում, աշխատանքների բաշխում
  • Նախահաշիվների կազմում
  • Մատակարարների հետ հարաբերությունների ստեղծում, նոր մատակարարների ներգրավում

ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ արևային էներգետիկայի ոլորտում
  • Բանակցային հմտություններ
  • Տարբեր բնավորության տեր մարդկանց հետ շփման կարողություն
  • Ճնշման տակ աշխատելու կարողություն

ՑԱՆԿԱԼԻ Է

  • Լեզուների՝ անգլերենի և ռուսերենի միջինից բարձր մակարդակի իմացություն
  • Մեքենայի և վարորդական իրավունքի առկայություն

Աշխատանքային գրաֆիկը՝ լրիվ աշխատանքային օր։

Աշխատավարձը՝ բարձր։ Ամենամսյա հավելավճարներ և բոնուսներ։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում