![Թիմ թու բի logo](/upload/logo/29546780logo.png)
HR Ղեկավար
Թիմ թու բի
Ոլորտ`
Գործադիր, Մենեջմենթ, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
03.07.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Team2B-ն փնտրում է պատասխանատու և բանիմացի HR Ղեկավար՝ ով կմիանա մեր թիմին:
Ի՞նչ է անելու մեր HR -ը
- Կազմակերպելու է աշխատակիցների ընդունման, որոշ դեպքերում նաև աշխատանքից ազատումը,
- Մշակելու և իրականացնելու է թիմակիցների զարգացման, ներգրավման և մոտիվացիայի ծրագրերը,
- Մշակելու և իրականացնելու է ընդհանուր HR ռազմավարությունը, համակարգերը և ընթացակարգերը,
- Սերտորեն համագործակցելու է թիմակիցներ հետ՝ աշխատանքային հարաբերությունների ճիշտ կառուցման ու բարելավման, թիմային ոգու և արդյունավետության բարձրացման նպատակով,
- Սերտորեն աշխատելու է տարբեր թիմերի հետ հավաքագրման, միջոցառումների կազմակերպման և այլ գործընթացներ արդյունավետ իրականացնելու համար,
- Կատարելու է այլ անհրաժեշտ աշխատանքներ։
Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մասնագետը այս ամենը իրագործելու համար
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- HR ընթացակարգերի և կանոնների մշակման փորձ,
- Հավաքագրման գործընթացների իրականացման փորձ,
- Կազմակերպչական ուժեղ հմտություններ,
- Հայերենի, ռուսերենի իմացություն,
- Նախաձեռնողականություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։