Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հեռախոսային հարցազրուցավար

R-Insights research company

Ոլորտ` Այլ Ոլորտներ
Վերջնաժամկետ` 05.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Ճկուն գրաֆիկ
Աշխատավարձ`
Օրական 3,000-6,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում

Նկարագրություն

Հարցազրուցավարը պետք է հեռախոսազանգերի միջոցով հարցազրույցներ իրականացնի ՀՀ բնակիչների հետ՝ ընկերության գրասենյակից կամ սեփական բնակարանից: Աշխատանքը ճկուն գրաֆիկով է, նախատեսվում է յուրաքանչյուր օրվա կտրվածքով աշխատել նվազագույնը 5-8 ժամ:

Պարտականություններ

  • Իրականացնել հեռախոսային հարցումներ բնակչության շրջանում՝ ընկերության կողմից նախագծված հարցաշարով, ընկերության սահմանած որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
  • Մասնակցել յուրաքանչյուր նախագծին նախորդող դասընթացներին
  • Ուսումնասիրել ընկերության որակի վերահսկման փորձագետների կողմից տրամադրվող հետադարձ կապը և անհրաժեշտության դեպքում շտկել հաջորդ հարցազրույցները
  • Մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին

Պահանջներ

  • Առնվազն՝ միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, մասնավորապես՝ հղկված և գրագետ խոսք, մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, լսելու ունակություն
  • Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
  • Համակարգչային գրագիտություն (Microsoft Office ծրագրի իմացություն, տեքստեր հավաքելու կարողություն, ինտերնետից օգտվելու կարողություն)
  • Լարված պայմաններում և ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն, սթրեսակայունություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
  • Ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն:

Հավելյալ նշումներ

Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում