Հեռահար բանկային ծառայությունների բաժնի մասնագետ
Կոնվերս բանկ ՓԲԸ
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
01.07.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հերթափոխով, Գիշերային հերթափոխ, Ցերեկային հերթափոխ
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Կոնվերս Բանկը փնտրում է մասնագետի, ով արդյունավետ կերպով կիրականացնի հաճախորդների սպասարկում զանգերի և հաղորդագրությունների միջոցով:
Պարտականություններ
- Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և դրանց պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- Հաճախորդների սպասարկման հետ առնչվող բանկային տարաբնույթ գործառնությունների իրականացում հեռախոսի և հաղորդագրության միջոցով,
- Հաճախորդների կողմից հնչեցված հարցերի և բարձրացված խնդիրների լիարժեք պարզաբանում և լուծում,
- Քարտային գործառնությունների՝ զեղծարարական գործարքների մոնիտորինգի իրականացում,
- Բանկային ծառայությունների վաճառքի առաջխաղացման ուղղված տարբեր միջոցառումների իրականացում զանգերի միջոցով,
- Հեռակառավարման համակարգերի տեխնիկական աջակցում,
- Զանգերի ուղղորդում Բանկի համապատասխան ստորաբաժանումներ,
- Ղեկավարի կողմից հանձնարարված աշխատանքների իրականացնում:
Պահանջներ
- Միջին մասնագիտական կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,անգլերեն լեզվի լավ իմացություն,
- MS office և Հայկական Ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման գերազանց հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հերթափոխով է՝ ինչը ենթադրում է աշխատանք նաև գիշերային ժամերին:
Հետաքրրքված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով իրենք ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։