Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար-հաշվապահ

Eldorado Armenia

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 03.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Էլդորադո»-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, նպատակասլաց և ճկուն հաշվետար - հաշվապահի ով միանալով Ընկերության ֆինանսական բաժնի արհեստավարժ թիմին կիրականացնի մի շարք հաշվապահական գործառույթներ։

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և դրանց շրջանառության ապահովում Ընկերությունում,
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
  • Վաճառքների հաշվապահական ձևակերպում,
  • Այլ հաշվապահական գործառույթների իրականացում,
  • Ղեկավարի կողմից հանձնարարվող հաստիքից բխող այլ աշխատանքների իրականացում։

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և/կամ հաշվապահության ոլորտներում,
  • 1C ծրագրի իմացություն,
  • E-invoicing ծրագրի գերազանց իմացություն,
  • Օտար լեզուների իմացություն (ռուսերեն- գերազանց, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office,
  • Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների լավ իմացություն։

Հավելյալ նշումներ

Մեզ մոտ դուք կունենաք՝

  • Մասնագիտական աճ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում։

Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4։

Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա (շաբաթ օրը կրճատ աշխատանքային օր)։

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում