Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 14.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ն հանդիսանում է այնպիսի հանրահայտ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են Mondelez International, Jacobs Douwe Egberts, Europe Foods (Barcelona, España), Lote Chilsung Beverage Co. LTD:

Պարտականություններ

  • Հաշվապահական և հարկային հաշվառման վարում ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,
  • Հաշվապահական գործառույթների կատարում ՀՀՄՍ/ՖՀՄՍ-ին համապատասխան,
  • Հաշիվ-ապրանքագրերի պատրաստում,
  • Ներմուծված ապրանքների և համապատասխան հավելյալ ծախսերի հաշվարկում, մուտքագրում 1C և MS Excel ծրագրեր:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային փորձը՝ որպես հաշվետար, կդիտվի որպես առավելություն,
  • MS Office (Word, Excel) և 1C ծրագրերի իմացությունը պարտադիր է,
  • Գրավոր և բանավոր հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի լավ իմացություն,
  • ՖՀՄՍ և ՀՀՄՍ ստանդարտների իմացություն,
  • ACCA, AAAA և այլն սերտիֆիկացման առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հարկային օրենսգրքի իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման հետ կապված գործող օրենսդրության իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ և թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Հասցե՝ ք․ Երևան, Հրանտ Վարդանյան փող. 7/11 շենք:
Աշխատանքային գրաֆիկ՝ երկ.-ուրբ., 09:00-18։00։

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) նշված էլ․ հասցեին՝ Թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում