Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար

MYM Hospitality

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

MYM Hospitaity ընկերությունը փնտրում է հաշվետար իր թիմին միանալու համար։

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից-ուրբաթ

Աշխ. ժամերը՝ 09:00-18:00

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական (CV) էլ. հասցեին։

Պարտականություններ

  • Կազմակերպության բոլոր կառույցների դրամարկղերի և ներքին կառավարչական ծրագրերի ամենօրյա մուտքերի համապատասխանության ստուգում
  • Վաճառված ծառայությունների արժեքների և տրամադրված զեղչերի, հատուկ առաջարկների ամենօրյա վերահսկողություն
  • Կառույցների ներսում, ռեստորանի և օժանդակ ծառայությունների վաճառքների և վաճառքի կտրոնների լիարժեք ստուգում
  • Բանկային քաղվածքներով ոչ կանխիկ մուտքերի (քարտային և հաշիվների հիման վրա ) ստուգում
  • Ամրագրման տարբեր հարթակներից և տարբեր գործընկերներից (ֆիզիկական և իրավաբանական անձինք) ստացված վճարումների ստուգում,փոխադարձ հաշվարկների վերահսկողություն և հաստատում
  • Կառույցների ներսում ապրանքանյութական արժեքների ծրագրային ճիշտ մուտքերի, ներքին տեղափոխումների և ելքերի (կորուստների) վերահսկում ըստ սահմանված կանոնակարգի
  • Ամենամսյա գույքագրման պրոցեսի կազմակերպում հաշվապահության հետ
  • Կառույցների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ամենամսյա հաշվետվության ներկայացում
  • Ամսական անհրաժեշտ հաշվետվությունների կազմում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է ֆինանսական ոլորտում
  • Աշխատանքային փորձ՝ 1տ. և ավելի
  • Հարկային օրենսդրության բազային իմացություն
  • MS Excel-ի, e-Invoicing իմացություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում