Հաշվապահ-Հաշվապահի օգնական
Սատար իրավաբանական գրասենյակ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
24.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք, Ինտերնշիփ
Աշխատավարձ`
Ամսական
սկսած 75,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«Սատար» իրավաբանական և հաշվապահական գրասենյակն աշխատանքի է հրավիրում սկսնակ հաշվապահների, ովքեր նպատակ ունեն սովորելու և փորձառություն ձեռք բերելու միջոցով դառնալու արհեստավարժ մասնագետներ։
Սատարում աշխատելու առավելությունները․
- Ընկերությունը գործում է շուրջ 15 տարի։ Մասնագիտացված է հաշվապահական և իրավաբանական (փաստաբանական) ծառայությունների մատուցմամբ, սպասարկում է բազմատեսակ ոլորտներում գործունեություն ծավալող 150-ից ավելի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, ինչը գործնական հնարավորություն է տալիս, առնչվելով տարատեսակ հաշվապահական խնդիրների հետ, մասնագիտանալ բազմակողմանիորեն և արագընթաց։
- Ընկերությունն ունի կադրերի պատրաստման և վերապատրաստման իր ուրույն քաղաքականությունն, այդ պատճառով մասնագիտական ունակությունների հետ կապված պահանջները մեղմ են,
- Ընկերության աշխատակազմի շուրջ 80 տոկոսն, այդ թվում՝ ղեկավար անձնակազմը, իր առաջին աշխատանքային քայլերը սկսել է Սատարի հետ, ինչը նշանակում է, որ առաջխաղացումը Ընկերությունում կադրային քաղաքականությունն է։ Մենք դրսից ավագ մասնագետների չենք ընդունում, ընտրում ենք մեր աշխատակազմի ներսից,
- Ձեր սովորելուց օգտվում է նաև գործատուն, ուստի հեռակա սովորող ուսանողներին հնարավորություն է տրվում մասնակցելու դասերին, քննություններին, առանց աշխատավարձը պահելու, իսկ չսովորողներին՝ խրախուսվում է սովորել,
- Աշխատակազմում ջերմ մթնոլորտն ապահովում է նաև մեր խոհարար Զառան՝ պատրաստելով համեղ և տնական ուտեստներ,
- Գրասենյակը գտնվում է փոքր կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ,
- Կարող են դիմել նաև հեռակա սովորող ուսանողները
Պայմանները
- Աշխատանքային օրերը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օրերը,
- Շաբաթական հնգօրյա աշխատանքային ռեժիմ,
- Աշխատանքային ժամերը՝ 10։00-18։00
- Ընդմիջումը կազմակերպվում է գրասենյակում, Ընկերության հաշվին,
- Մասնագիտական առաջընթացին համապատասխան աշխատավարձի բարձրացում,
- Սահմանված է վարձատրվող եռամսյա փորձաշրջան ամսական 75000 ՀՀ դրամ վարձատրությամբ,
- Փորձաշրջանի ավարտից հետո հիմնական աշխատանքի ընդունվելու դեպքում կատարվում է աշխատավարձի բարձրացում։
Պարտականություններ
- լինել մարդասեր,
- լինել պարտաճանաչ,
- լինել աշխատասեր,
- լինել նպատակասլաց։
Պահանջներ
- բարձրագույն կրթությունը ցանկալի է (սովորելը խրախուսվում է),
- մաթեմատիկայի իմացություն,
- նվազագույն համակարգչային գիտելիքներ։