Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 08.05.2024
Քաղաք` Մասիս
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահի: Որպես հաշվապահ Դուք իրականացնելու եք սկզբնական փաստաթղթերի հավաքագրում և մշակում, ինչպես նաև հաշվետվությունների կազմում:

Ներկայացվող պահանջներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (ֆինանսներ, տնտեսագիտություն, հաշվապահություն)
  • Հաշվապահական հաշվառում, հարկային օրենքների իմացություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Word, Excel, Outlook)
  • 1C ծրագրի իմացություն
  • Թիմում աշխատելու կարողության
  • Ժամանակի կառավարման հմտություն

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և վարում
  • Պահեստների մուտքի և ելքի ձևակերպում
  • Հաշվետվությունների կազմում

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները

  • Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
  • Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
  • Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
  • «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
  • Անվճար ուղևորափոխադրում (Մասիս)
  • Անվճար ավտոկայանատեղի
  • Մատչելի գներով ճաշարան
  • Պարգևատրման համակարգ
  • Թիմային միջոցառումներ
  • Գումար ամուսնության կապակցությամբ
  • Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
  • Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
  • Վճարովի ամուսնական արձակուրդ
  • Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
  • Աշխատանքային արտահագուստ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում