Հաշվապահ
Թիմ թու բի
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
28.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Team2b -ին փնտրում է փորձառու և պատասխանատու հաշվապահի իր զարգացող և ամենադրական թիմին միանալու համար:
Գործառույթներ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը,
- հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
- Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ,
- Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
- Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
- Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը,
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային, հարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
- Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները։
Հմտություններ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսդրության իմացություն,
- ՖՀՄՍ-ների իմացություն,
- MS Office-ի, մասնավորապես`Excel-ի իմացություն,
- ՀԾ համակարգով աշխատանքի փորձ,
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և սթրեսակայություն։
Գրաֆիկը:
Երկուշաբթի- ուրբաթ, 10:00-18:00
Ի՞նչ կստանա մասնագետը Team2B-ից
Մրցունակ աշխատավարձ,
Անընդհատ զարգանալու, նոր ոլորտներում փորձառություն ունենալու հնարավորություն,
Կարիերան և կրթությունը զարգացնելու հնարավորություն