Հաշվապահ
Total Accounting
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
25.04.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
Մեր կազակերպությանը անհրաժեշտ են բարձրագույն կրթությամբ, փորձառու, համակարգչային գերազանց գիտելիքներով, ՀԾ գերազանց իմացությամբ (պարտադիր պայման է), հաշվապահներ:
Պարտականություններ
- ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը
- ապահովել աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների եւ այլ վճարների հաշվարկման աշխատանքները
- ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները
- ապահովել աշխատողների վերաբերյալ անհատական հաշվետվությունների կազմումը եւ ներկայացումը,
- •ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների եւ մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը եւ հաշվառումը,
- անհրաժեշտության դեպքում ապահովել ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների ֆինանսավորման, դրամարկղային ծախսի եւ փաստացի ծախսի հաշվառման իրականացումըշ
- ապահովել դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի հաշվառում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների եւ դեբիտոր-կրեդիտորների,
- ապահովել գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունների ընդունումը,
- ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին եւ պատշաճ գույքագրման տեսակետից,
- ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի հաշվառումը,
- իրականացնել ղեկավարի կողմից հանձնարարված այլ համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- աշխատանքային փորձ առնվազն 1 տարի
- ՀԾ, TaxService, e-invoicing ծրագրի իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր` երկ-ուրբաթ 09:00-ից 18:00
Հասցե` Ձորափ 70/3