Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 26.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Աշխատատեղի նպատակը՝ Հաշվապահական հաշվառման վարում, հարկային և այլ մարմիններին հաշվետվությունների ներկայացում:

Պարտականությունները՝

1.Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմինների ներկայացումը.

2.Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման. պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները.

3.Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը.

4.Անհրաժեշտության դեպքում ապահովել ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների ֆինանսավորման, դրամարկղային ծախսի և փաստացի ծախսի հաշվառում.

5.Ապահովել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում.

6.Հիմնական միջոցների հաշվառում.

7.Կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքների մուտքագրում.

8.Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:

Հաղորդակցման շրջանակը ՝

Շփում կազմակերպության պատվիրատուների հետ:

Գիտելիքների պարտադիր շրջանակը`

- ՀՀ նորմատիվ իրավական այն ակտերը, որոնցով կարգավորվում է ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը, այդ թվում` հաշվապահական հաշվառման, հարկային, մաքսային օրենսդրությունները,

-hաշվետվությունների կազմման կարգը ,

-հաշվապահական հաշվառման փաստաթղթաշրջանառության կազմակերպումը,

-հաշվապահական հաշվառման մեթոդներն ու ձևերը,

- գործարար հաղորդակցության էթիկան:

Կրթություն / աշխատանքային փորձ՝

1.Կրթական աստիճան տնտեսագիտության բնագավառում:

2.Microsoft office, E-invoicing , ՀԾ և այլ ծրագրերի իմացություն:

3.Օտար լեզվի իմացություն կդիտվի, որպես առավելություն:

4.Մեկ տարվա աշխատանքային փորձ:

Անձնային հատկանիշներ՝

1. Պատասխանվության զգացում,

2. Ազնվություն,

3. Աշխատասիրություն,

4. Մարդկանց հետ շփվելու հմտություն,

5. Վերլուծական մտածողություն:

Աշխատանքային պայմաններ՝

Աշխատողի համար սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ, երկու հանգստյան օրով, աշխատանքային ժամերը 09:30-18:00:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում