Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 02.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Վի Ջի Հոլդինջ» ՍՊԸ-ն ներկայացնում է ՀՀ-ում խոշորագույն ջերմոցային տնտեսություններից մեկը:

Աշխատանքը՝ 5-օրյա` Աշխ. ժամերը՝ 09:30-ից-18:00

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման աշխատանքների վարում,
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում /1C/,
  • E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում,
  • Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում,
  • Հարկային, վիճակագրական, ֆինանսական հաշվետվությունների կազմում, ներկայացում համապատասխան մարմիններին,
  • Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում:

Պահանջներ

  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
  • Աշխատանքային փորձ ոչ պակաս քան 2 տարվա՝ նշված բոլոր գործառույթների իրականացմամբ,
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական ուղղվածությամբ),
  • 1C ծրագրի իմացություն,
  • Հաշվապահական կուրսերին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Բարձր հուզական ինտելեկտ /EQ/,
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Սովորելու ցանկություն,
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Բարեվարքություն (integrity) և ազնվություն,
  • Թիմում աշխատելու ունակություն և ցանկություն:

Հավելյալ նշումներ

Գտնվելու վայրը՝ ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր, Ջերմոցների փողոց 1

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում