Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Menu Group UK LTD

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 17.05.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Menu.am-ը հանդիսանում է հայկական շուկայի առաջատարը պատվերների օնլայն ընդունման ոլորտում։ Այն երիտասարդ, դինամիկ զարգացող և միջազգային ընկերություն է, որն իր հաճախորդներին մատուցում է ռեստորաններից եւ մասնագիտացված խանութներից օնլայն պատվերների ընդունման ծառայություններ իր menu.am կայքի և բջջային հավելվածի միջոցով: Ընդամենը ութ տարվա աշխատանքի ընթացքում մենք հասել ենք ահռելի արդյունքների մեր ոլորտում։

Մենք պարբերաբար ընդլայնում ենք մեր անձնակազմը՝ շնորհիվ զարգացման ագրեսիվ ռազմավարության։ Քրտնաջան աշխատանքը և մեր աշխատանքին բացառիկ նվիրվածությունը մեր հաջողության կարևոր տարրն են:

Մեր առաքելությունն է. «Ուրախության առաքում: Ամեն օր»: Եվ մեր մասնագետների թիմն անխոնջ աշխատում է ի շահ մեր հաճախորդների և գործընկերների, որոնց թիվը նույնպես անշեղորեն աճում է:

Մենք փնտրում ենք փորձառու Հաշվապահի, ով կլինի Հաշվապահական թիմի մաս և կզբաղվի ընկերության ամենօրյա հաշվապահական գործառնություններով:

Հիմնական պարտականությունները ներառում են բանկային քաղվածքների համաձայնեցումը և հաշվապահական ծրագրերում համապատասխան մուտքեր կատարելը, հարկային վճարումների և վերադարձի հաշվարկը, կառավարչական նպատակներով տարբեր հաշվետվությունների պատրաստումը, ընկերության կանխիկի հավաքագրման գործընթացը վերահսկելը, այլ առաջադրանքները։ Ակտիվորեն ներգրավված լինել գլխավոր հաշվապահի կողմից իրականացվող ընկերության սկզբնական հաշվապահական հաշվառման գործընթացում: Այս պաշտոնում հաջողակ լինելու համար դուք պետք է ունենաք հաշվապահական հաշվառման նախկին փորձ և թվային սխալներ հայտնաբերելու հմտություն:

Ի վերջո, դուք մեզ կտրամադրեք ճշգրիտ քանակական տեղեկատվություն մեր բիզնեսի ֆինանսական վիճակի, իրացվելիության և դրամական միջոցների հոսքերի վերաբերյալ՝ միաժամանակ ապահովելով, մեր համապատասխանելիությունը բոլոր հարկային կանոնակարգերին:

Պարտականություններ

  • Իրականացնել նախնական գրառումների հաշվապահական հաշվառում
  • Պատրաստել տարբեր հաշվապահական և կառավարչական հաշվետվություններ
  • Համապատասխանեցնել կրեդիտորական և դեբիտորական պարտքերը, ինչպես նաև բանկային հաշվետվությունները ՀԾ ծրագրային ապահովման հետ
  • ՀԾ հաշվապահական ծրագրերի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատանք
  • Ապահովել բանկային ժամանակին վճարումներ
  • Հաշվարկել հարկերը և պատրաստել հարկային հայտարարագրեր
  • Կառավարել հաշվեկշիռները և շահույթի/վնասի հաշվետվությունները
  • Հաշվետվություն ընկերության ֆինանսական վիճակի և իրացվելիության մասին
  • Ֆինանսական գործարքների և փաստաթղթերի աուդիտ
  • Ամրապնդել ֆինանսական տվյալների գաղտնիությունը և անհրաժեշտության դեպքում կատարել տվյալների բազայի կրկնօրինակում
  • Հետևել ֆինանսական քաղաքականությանն ու կանոնակարգերին

Պահանջներ

  • 2 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման կանոնակարգերի և ընթացակարգերի գերազանց իմացություն, ներառյալ Ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքները (GAAP)
  • Հարկային և հարակից օրենսդրության իմացություն
  • ArmSoft և առցանց բանկային համակարգերի խորը փորձ
  • MS Excel-ի գերազանց հմտություններ
  • Մանրամասների նկատմամբ մեծ ուշադրություն և լավ վերլուծական հմտություններ
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Նախընտրելի է բակալավրի կամ մագիստրոսի որակավորում հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում
  • ACCA կամ հարակից հավաստագրումը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Մեր առավելությունները․

  • Ամսական պրոմո կոդեր՝ մերր գործընկերներից առաքման պատվերներ գրանցելու համար,
  • Կարիերայի աճ,
  • Աշխատավարձի կանոնավոր վերանայում,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Կինոյի տոմսեր,
  • Արտաքին ուսուցման բյուջե,
  • Բոնուսներ։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ուղեկցող նամակ և ինքնակենսագրություն:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում