Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

HAIER ԲՐԵՆԴԻ ՎԱՃԱՌԱՍՐԱՀԻ ՏՆՕՐԵՆ

ԶԻԳԶԱԳ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 17.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու

Haier-ը կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի համաշխարհային առաջատար ապրանքանիշ է, որը հավատարիմ մնալով նորարարությանը և որակին, ձգտում է հաճախորդներին տրամադրել բացառիկ ապրանքներ և ծառայություններ ամբողջ աշխարհում։

Պաշտոնի նկարագիր

Մենք փնտրում ենք դինամիկ և հաճախորդամետ թիմակցի, ում առաջնային պատասխանատվությունն է լինելու՝ նպաստել վաճառքի խթանմանը և Haier ապրանքանիշի առաջխաղացմանը և ապահովել վաճառասրահի անխափան աշխատանքը։

Ի՞նչ պետք է անել

  • Հետևել վաճառասրահի վաճառքի թիրախներին և ապահովել, որ թիմը իրականացնի պլանավորած վաճառքը,
  • Վերահսկել և ապահովել վաճառասրահի ընդունված ստանդարտին համապատասխանելը,
  • Կազմակերպել և հետևել փաստաթղթավորման ամբողջականությանն ու ճշտությանը (տաբել, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, պայմանագրեր, երաշխիք, սպասարկման հայտ, առաքման կտրոն, փոխանցման հաշիվ և այլն),
  • Բացահայտել հաճախորդների կարիքներն ու նախասիրությունները,
  • Ցույց տալ Haier ապրանքանիշի առանձնահատկությունները և առավելությունները՝ հաճախորդներին օգնելու գնման ընթացքում տեղեկացված որոշումներ կայացնելիս,
  • Պահպանել մաքուր և կազմակերպված աշխատանքային միջավայր՝ հաճախորդների գնումներ կատարելու գործընթացը բարելավելու համար,
  • Համագործակցել թիմի անդամների հեը վաճառասրահի նպատակներին հասնելու համար,
  • Մշտապես լինել տեղեկացված պրոդուկտի, շուկայի զարգացումների մասին՝ մրցակցային առավելությունը ապահովելու համար։

Պահանջվող հմտություններ

  • Ղեկավար հաստիքում 3+ տարիների աշխատանքային փորձ,
  • Թիմ ձևավորելու, առաջնորդելու և թիմակիցների մասնագիտական և անձնային աճը խթանելու կարողություն ու ցանկություն,
  • Գրագետ հաղորդակցման գերազանց հմտություն,
  • Վաճառքի և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հաճախորդներին գերազանց սպասարկում մատուցելու մեծ ցանկություն,
  • Արագ տեմպերով զարգացող միջավայրում աշխատելու կարողություն,
  • Մեծ սեր էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի հանդեպ,
  • Նպատակային մտածողություն՝ վաճառքի նպատակներին հասնելու համար։

Եթե հետաքրքրված եք աշխատանքով և ցանկանում եք դառնալ մեր բրենդի դեմքը, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին՝ նշելով պաշտոնի անվանումը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում