Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 30.11.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե ունես տաղանդ և փորձ բացահայտելու, գրելու և ստեղծելու բովանդակություն՝ ազդեցիկ տպավորություն թողնելով ՔՈԱՖ-ի հետևորդների վրա և կարող ես մշակել ռազմավարություն, որը շարունակաբար կխթանի հիմնադրամի աճը՝ հետամուտ լինելով շահագրգիռ կողմերի հետաքրքրություններին, ապա ՔՈԱՖ-ում («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) հաղորդակցության բաժնի ղեկավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Ռազմավարական առաջնորդություն և համագործակցություն (40%)

  • Առաջնորդել բրենդի զարգացման, հետաքրքիր պատմվածքների ստեղծման և մարքեթինգային ռազմավարության կյանքի կոչումը՝ առաջ տանելով ՔՈԱՖ-ի առաքելությունը տարբեր ուղիներով:
  • Առաջնորդել թիմի անդամներին և ղեկավարել մարքեթինգային գործառույթները, ներառյալ՝ տեքստային, գրաֆիկական, աուդիո և վիդեո բովանդակության ստեղծում, թվային մարքեթինգը, սոցիալական մեդիա մարքեթինգը, հանրային կապերը, միջոցառումների կազմակերպումը՝ վստահեցնելով, որ բոլոր նախաձեռնություններն արտացոլում են այն ազդեցիկ միտքը, ծրագրերի մասին համապատասխան տեղեկատվությունը և դոնորների ձայնը, որը ցանկանում եք փոխանցել լսարանին։
  • Ղեկավարել դոնորների հետ կապված բոլոր հաղորդակցման նյութերի ստեղծման գործընթացը (բրոշյուրներ, թռուցիկներ, բուկլետներ, pitch deck-եր, սահիկներ և այլն):
  • Մեծացնել ՔՈԱՖ-ի գործունեության տեսանելիությունը զանազան շահագրգիռ կողմերի շրջանակում։
  • Ընդլայնել ռազմավարական հաղորդակցության համագործակցությունը հանրային և մասնավոր հատվածների հետ։
  • Կիրառել նորարական մարքեթինգային ռազմավարություններ՝ նոր համագոծակցություններ ձեռք բերելու, հիմնադրամի հեղինակությունը մեծացնելու և բրենդը հաջորդ՝ ավելի բարձր մակարդակ տանելու համար։
  • Ղեկավարել հաղորդակցության գործառույթները հիմնական և կարևոր միջոցառումների ժամանակ, ներառյալ՝ դրամահավաքներ, գալա ընթրիքներ և այլն։
  • Ներգրավված լինել և վերահսկել հիմնադրամի կարևոր համագործակցությունները, ինչպես նաև խորհուրդ տալ և ձեռնարկել մարքեթինգային գործունեության իրականացումը:

Լրատվամիջոցների հետ կապ և հեղինակության կառավարում (20%)

  • Աշխատել կազմակերպության հեղինակությունը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ՝ մշտապես չափելով ռազմավարությունների արդյունավետությունը:
  • Վերահսկել և կառավարել թվային հարթակները՝ ապահովելով պատշաճ մոնիտորինգ և վերլուծություն:
  • Պահպանել, վերականգնել և խթանել Հիմնադրամի առցանց ներկայությունը:
  • Կառավարել ԶԼՄ-ների հետ կապերը՝ ապահովելով ՔՈԱՖ-ի շարունակական ներկայությունը տեղական և միջազգային մեդիա հարթակներում (հեռուստատեսություն, ռադիո, թերթեր, առցանց նորություններ):

Թիմի կառավարում (40%)

  • Առաջնորդել և ղեկավարել ՔՈԱՖ-ի հաղորդակցության թիմի աշխատանքները։
  • Համագործակցել թիմի հետ՝ նպաստելով աշխատանքի առաջխաղացմանը և հիմնադրամում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
  • Պահպանել և նոր մոտեցումներ ցուցաբերել թիմում համագործակցության, պատասխանատվության և հաջողության մշակույթի զարգացման համար, ինչպես նաև մոտիվացնել և զինել աշխատակիցներին նոր գիտելիքակազմով (օգնելով նրանց հասնել իրենց առաջադրանքների համար սահմանված վերջնաժամկետներին և KPI-ներին):

ՔՈ ԹԻՄԸ

Դու կմիանաս ՔՈԱՖ-ի ավագ ղեկավարների թիմին և կաշխատես կառավարող թիմի անմիջական ղեկավարությամբ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Լրագրության, PR-ի, մարքեթինգի, հաղորդակցության, միջազգային հարաբերությունների, կառավարման կամ համապատասխան այլ ոլորտներին, քանի որ ունես համապատասխան բարձրագույն կրթություն և 10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 5 տարին ղեկավարման, մասնավորապես՝ մարքեթինգային և հաղորդակցության ռազմավարությունների զարգացման ոլորտում (միջազգային փորձը կդիտվի որպես առավելություն)։
  • Հայերեն և անգլերեն գերազանց և համոզիչ գրելու հմտություններին և տեխնիկաներին, ներառյալ՝ հաջողության պատմություններ, նորություններ, պրեզենտացիաներ և այլն։
  • Նախագծերի կառավարմանը, քանի որ ունես համապատասխան փորձառություն տարբեր հաղորդակցման նյութերի ստեղծման մեջ, օրինակ՝ հրապարակումներ, մուլտիմեդիա, կայքէջեր, լուսանկարներ, տեսանյութեր, սոցիալական մեդիա։
  • Առաջնորդության և կազմակերպչական հմտություններին։
  • Վերլուծական մտածողությանը և որոշումներ կայացնելու տեխնիկաներին:
  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններին:
  • Ժամանակի, թիմի և նախագծերի գերազանց կառավարմանը:

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Ստեղծել տարբեր հաղորդակցման և մարքեթինգային նյութեր ու բովանդակություն՝ ներկայացնելու համար, թե ինչու է տվյալ նախագիծը, կամ Հիմնադրամը արժանի ներդրում անելու համար:
  • Մտածել ստեղծագործ և արդյունավետ ուղղիներ գտնել՝ բարձրացնելու իրազեկությունը ՔՈԱՖ-ի նախագծերի վերաբերյալ և նոր ֆինանսական նվիրատվություններ ներգրավվելու համար։
  • Գերազանց խոսել, գրել հայերեն և անգլերեն։ Ռուսերենի իմացութունը կդիտվի առավելություն։
  • Կառավարել մեծ թիմ և գործառույթներ։
  • Աշխատել արդյունավետ` կարողանալով լուծել խնդիրները ստեղծագործ և նորարական մոտեցումներով, որոնց պատասխանները միշտ չէ, որ ակնհայտ են:

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Փոփոխության ջատագով։
  • Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող։
  • Նպատակաուղղված՝ հասնելու արդյունքների։
  • Ուշադիր և կարողանաս աշխատել ինքնուրույն։
  • Նպատակասլաց, ոգևորված ՔՈԱՖ-ի գործունեությամբ։
  • Արդյունավետ հաղորդակցվող ու բանակցող և ունենաս գործընթացները դյուրացնելու գերազանց հմտություններ։
  • Հուզական ինտելեկտի կրող և ունենաս համագործակցության ու թիմային աշխատանքի հմտություններ:

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 66 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի և/կամ արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը նոյեմբերի 30-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում