Հաճախորդների սպասարկման մասնագետ (back office)
ARMSWISSBANK CJSC
Ոլորտ`
Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
17.02.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է հաճախորդների սպասարկման մասնագետ
Պարտականություններ
- Բանկային հաշիվների բացում,
- Ավանդային պայմանագրերի կազմում և ձևակերպում, տոկոսագումարների վճարում, ավանդի մարում,
- զանգերի պատասխանում, ուղղորդում, գործող հաճախորդների հաշիվների սպասարկում հեռախոսային զանգերի միջոցով, մասնավորպես, ընթացակարգերի համաձայն տեղեկատվության տրամադրում, բանավոր հարցումների կատարում (օրինակ՝ քաղվածքների ուղարկում հաճախորդի էլ. հասցեին) և այլն,
- գործող և պոտենցիալ հաճախորդներից բանկի սպասարկման որակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և վերլուծում, գրանցում CRM համակարգում,
- հաշվետվությունների կազմում ըստ պատասխանված և չպատասխանված զանգերի, ըստ զանգերի տևողության, ըստ հաճախորդների և այլն,
- մուտքային զանգերի ընդունում,
- Բանկի ծառայությունների մասին պոտենցիալ հաճախորդներին տեղեկատվության տրամադրում,
- Ավանդային պայմանագրերի կազմում և ձևակերպում, տոկոսագումարների վճարում, ավանդի մարում,
- Վարկերի մայր գումարների մարում և տոկոսագումարների վճարում,
- ՀՀ ԿԲ-ի կողմից ներկայացված ծանուցումներին պատասխանների պատրաստում,
- Տարանցիկ հաշիվներում առկա գումարների շարժի հսկում,
- Հաճախորդներին Բանկի կողմից տրամադրվող ներդրումային ծառայությունների ներկայացում և պայմանագրերի կազմում,
- կազմել վարկային, գրավի, երաշխավորության և այլ պայմանագրերը, իրականացնել Բանկի հաշվեկշռում վարկերի տրամադրման, մարման, ինչպես նաև երաշխավորությունների և գրավների` արտահաշվեկշռում հաշվառման, փակման գործընթացների ապահովումը:
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
- Նախաձեռնող, աշխատասեր, նոր գիտելիքներից չխուսափող,
- Պատասխանատվության բարձր աստիճան,
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն,
- Arm Soft Bank իմացությունը ցանալի է:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: